Որոնում/search

24.9.13

Գնդապետ Վալոդյա Ավետիսյանը կալանավորվեց / Մի եղեք անտարբեր(video + foto)

''..Վալոդյա Ավետիսյանն առաջինն էր, որ այս տարվա մայիսին նստացույց հայտարարեց` բարձրաձայնելով ազատամարտիկներին մտահոգող սոցիալական խնդիրների մասին: Ներկայում նրա գլխավորությամբ ազատամարտիկները նստացույցեր են անում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում: Ազատամարտիկների պահանջների թվում են` կոմունալ վարձերի համար զեղչեր, երեխաների ուսման վարձերի կրճատում, բուժօգնության տրամադրում և այլն..''
Այսօր ազատամարտիկները կարք ունեն համախմբվելու և կոչ են անում բոլոր քաղաքացիական ուժերին, կուսակցություններին և ակտիվ քաղաքացիներին անտարբեր չլինել Վալոդյա Ավետիսյանի ապորենի (սարքած) մեղադրանքին, որի արդյունքում արժանապատիվ ազատամարտիկը կարող է դառնալ հերթական քաղբանտարկյալը:
Նրա դատապաշտպանին անգամ
խոչնդոտում են իր իրավական քայլերի մեջ:
Մենք պայքարելու ենք բոլոր հայտնի և անհայտ մեթոդներով, մինչև նրա ազատ արձակումը:
խնդրում եմ անտարբեր ՄԻ ԵՂԵՔ
Լրացուցիչ կհայտարարենք մեր հետագա քայլերը, բողոքի ակցիաների տեղը և ժամը:
Ազատամարտիկները կոչ են անում համախմբվել եվ միասին պայքարել ապօրինությունների դեմ:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 22-ին շուրջ 5 ժամ տևած դռնփակ նիստից հետո Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի որոշմամբ կալանավորվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունները, կապված դատավորի ինքնաբացարկի և գրավի միջոցով ազատ արձակելու մերժվեցին:
Մանրամասները CivilNetTV-ի տեսանյութում
p.s. Վալոդյա Ավետիսյանի վրա գործ են սարքում իսկ մուկը չինական դելիգացիային Արցախյան պատերազմի հետ կապված մեդալ ա բաժանում.. ու էս սաղ վատ երազ չի ..
իմ ՀՀն ա.. իմ ազատ անկախ ՀՀս..Օհանյան ունենք բայց Վազգեն ա պետք որ իրա զինվորին տեր կանգնի .. որ ամեն տեսակ մուկ ու կռիս ՀԱՅ ՀԵՐՈՍԻ անունի հետ չխաղա.. ոնց որ ժամանակին թրքերնե էին անում.. միջոցները նույնն են ..
Ժիրո .. Վարդան.. Սասուն ..Հրաչ որին նշեմ..մեր հերոսների անուններն են ում կամ փակեցին կամ էլ սպանեցին ..

նույնն էլ թուրքն էր անում ժամանակին .. անտեր թողնելով.. քահանաների հույսերին..
դե գնա աղոթի հայ ազգ.. աղոթի եկեղեցիներում քանի թրիքը լուցկին ա կպցնում որ կրարի տա քեզ..



No comments:

Post a Comment