Որոնում/search

22.9.13

Happy Independence day from Armenian Cyber Army

Հայկական Armenian Cyber Army հաքերային խմբավորումը Հայաստանի անկախության տոնը շնորհավորել է ադրբեջանական 3 կայքերից, որոնցից մեկը պատկանում է Ադրբեջանի կրթության նախարարությանը, մյուս երկուսը բիզնեսի հետ կապված կայքեր են:
Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այս անգամ ադրբեջանական կայքերում Armenian Cyber Army-ն տեղադրել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի լուսանկարը:

«Տարիներ շարունակ ադրբեջանցի հաքերներն էին ինչ-որ օրերի կոտրում հայկական կայքերը, մեր մոտից նման բաներ գրեթե չկային: Բայց այս վերջին մեկ տարվա ընթացքում ավանդույթ է ձևավորվում, որ գոնե մի քանի կայք կոտրում են»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

p.s. ու  շաաատ էլ լավ են անում ;օ)))

No comments:

Post a Comment