Որոնում/search

24.8.13

Հայտարարություն/ Կոչ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի 
Գամըշլի, 05 օգոստոսի, 2013 

Յարգելի հայրենակիցներ, 
Մենք բառերը չենք ծամծմի, ոչ էլ անտեղի ակնարկներ կ'անենք: 
Սիրիայի հակամարտութեան սկզբից ի վեր, բազմաթիւ ընտանիքների ջարդերից, մեր 
սրբավայրերի ոչնչացումից, բնակչութեան մի մասի արտաքսումից յետոյ հայերի վիճակը 
շարունակում է վատթարանալ:
Հարիւրաւոր հայ ընտանիքներ, ովքեր հնարաւորութիւն ունէին, լքեցին Դեր Զօրը, ոմանք լքեցին Հալեպի տարածաշրջանը, Ռաս ալ Այն եւ Ռաս ալ Արաբ քաղաքները, որպէսզի երամիաւորուեն Էլ Հասակէ եւ Գամըշլի տարածաշրջաններում: Այս տարածքները միակն են, որ մինչ այժմ պաշտպանւում է տարածաշրջանի ժողովրդավարական ինքնապաշտպանութեան բանակի զինուած ուժերի (YPG) կողմից: 
Գնահատելով եւ յարգելով այս կազմակերպուած գործունէութիւնը, այնուհանդերձ գտնում ենք, որ մեր ընտանիքների պաշտպանութեան համար առաջին պատասխանատուն մենք ենք:

Հազարաւոր այլ ընտանիքներ Հալեպում, որը գտնւում է շրջափակման մէջ, ապրում են սարսափելի պայմաններում:
Ցանկանում ենք եւս մէկ անգամ պարզաբանել, որ իրավիճակը թելադրում է հետեւեալը. չենք ենթարկուի ոչ մի տեսակի ճնշումների ու բռնութիւնների, որոնք մեր ժողովրդի համար էթնիկ 
ոչնչացման իրական վտանգ են պարունակում: 
Մէկ տարուայ ժամանակահատուածում, սա մեր երկրորդ պաշտօնական կոչն է Սիրիայի մեր հայրենակիցներին ուղղուած սպառնալիքների եւ վտանգների վերաբերեալ, որով դիմել ենք բոլոր հայկական կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ հայ եկեղեցուն եւ հայկական Հանրապետութեանը: 
Մենք յայտարարում ենք աշխարհի հայերի զօրակոչ` աջակցելու, դիմադրելու փոթորկալից 
ծայրայեղ իրավիճակին, որ տիրում է Հասակէ եւ Գամըշլի շրջաններում: Ձեր մասնակցութիւնը հայկական դիմադրութեանը` կենսական նշանակութիւն ունի, այն մեծ պատասխանատուութիւն է, այն անհրաժեշտութիւն է, ուրիշ ելք չկայ, որպէսզի փրկենք մեր ժողովրդին նոր դաժան ճնշումներից, հալածանքներից ու կոտորածներից: 

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՄԱՀ 
Չստանալով ոչ մի պատասխան հայկական Հանրապետութեան եւ հաստատութիւնների կողմից, 2 մենք արձանագրում ենք, որ համակարգը մեզ անտեսում եւ շրջանցում է, եւ մենք, որպէս ցեղասպանութիւնից փրկուած սերունդներ, Ձեզ ենք փոխանցում մեր դիմադրութեան ծրագիրը, մենք մեր ճակատագրի դէմ յանդիման` չենք ուզում երկրորդ անգամ վերապրել այն 
վայրագութիւնները, որ ապրել են մեր ծնողները: Մենք ուզում ենք պայքարել: 
Օգնութիւնը պէտք է լինի ուղղակի, առանց միջնորդութեան: Հայկական դիմադրութիւնը Ձեր կարիքն ունի միայն մի նպատակի համար` Սիրիայում հազարաւոր հայ ընտանիքների պաշտպանութեան համար: 
ՕԳՆԵՑԵՔ ՄԵՐ ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆԸ 
ներդրումներն ուղակիօրէն փոխանցելով՝ 
CNA ( ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ) 
 հետեւեալ հասցէով՝ BP61 – 92224 BAGNEUX CEDEX 
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդ

1 comment:

  1. Նախ գոնե մեկ սիրիահայ ռազմական ջոկատ ստեղծեք ինքզինքդ պաշտպանելու, հետո նոր միայն դիմեք աշխարհի հայության...եկեք Հայաստան եթե վտագնված եք...Հայաստանը պաշտպանում են Հայաստանի զինված ուժերը...

    ReplyDelete