''օրերը շատ են խառնակ աշխարհից բան չեմ հասկանում մի աշխարհ հազար երես աստառից բան չեմ հասկանում..''
Հավատքը դարձավ բրենդ .. ''առաջի քրիստոնյա ազգ..''
Արժեքները մոռացվեցին.. հայ ասպետները վերածվեցին հաստավիզ պարսկանման շահերի.. ամեն հաստավիզ ընտանիքի կողքին մի երկու ջահել աղջիկ ու տղա սկսեց պահել..
Մեր կոմայգին վերածվեց գոմայգու..
Հայկական միասնությունը Եռաբլուրում հողի տակ մնաց.. տեղն եկավ երևանցին.. յախշին.. լեննաԳանցին.. ղարաբաղցին.. պարսիկն ու գաղթականը..
Արվեստն ու արհեստը դուրս փախավ.. պարսկական ու թրքաթաթարականով ժողովրդին հրամայեցին բավարարվել..
Աղբը դարձավ հավաքատեղ.. հոգին չկորցրած փողոցային շուն ու գելի... ու մարդու.. հայ մարդու..
կարևորը կարողանամ կենտրոնանալ դրականի վրա..
նկատեմ ամեն մի մանրունք.. բարի մանրունք .. ազգիս նկատմամբ հավատքս չկորցնեմ ..
նկատեմ մի խումբ *******յանների մեջ հոգով սոված հայերին..
ու հիշեմ որ ..ապրիլի 24-ից հետո միշտ լինում ա մայիսի 9-ը

No comments:
Post a Comment