Որոնում/search
20.4.13
Ցեղասպանությունների կանխարգելման Հայկական Կենտրոն. Հայտարարություն
Սույն թվականի փետրվարի 7-ին մի հերթական որոշում ընդունեց Խոջալուի դեպքերի առնչությամբ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, ինչը մեր գնահատմամբ Միջազգային հայտնի շրջանակների կողմից Արևմտյան Կասպիականում ցեղասպանության մեքենայի ձևավորմանն ուղղված քաղաքականության հետևողական շարունակականությունն է:
Չնայած այս հարցի առնջությամբ վերջին ամիսներին արված հայտարարություններին և միջոցառումներին՝ վերոնշյալ կառույցները շարունակում են առաջ շարժվել իրենց հակամարդկային տրամաբանությամբ, ինչը վկայում է համաշխարհային ազդեցիկ ուժերի շահագռգրվածության բարձր աստիճանի մասին.
• Եթե առաջ մենք մատնանշում էինք հայերի հանդեպ Արևմտյան Կասպիականում և հատկապես թուրքերի շրջանում խորը ատելության մթնոլորտի ձևավորման նպատակով Բաքվի ռեժիմի կողմից նորագույն պատմության փաստերի աղաղակող աղավաղումների մասին, ինչը տեղի էր ունենում միջազգային հովանավորությամբ, ապա այժմ այդ կեղծիքները սկսել են վավերացվել տարբեր երկրների այս կամ այն պետական ատյանների հասարակական և քաղաքական կառույցների միջոցառումներով և բանաձևերով:
• 1988-1991 թթ. Ադրբեջանական ԽՍՀ տարբեր բնակավայրերում (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն) հայերի զանգվածային ջարդերի՝ հասարակությանը հայտնի դեմքերի կողմից առաջնորդվելու, Բաքվի ռեժիմի կեղմից Արցախի հայության բնաջնջման փորձի անտեսումը, Խորհրդային Միության փլուզումից հետո միջազգային ատյաններում ողբերգական իրադարձությունների ներկայացումը որպես հերթական ազգամիջյան բախում, նշված մարդատյաց շահագրգռվածության առաջին քայլերն էին:
Սաֆարովի հայտնի միջադեպը, պիտի որ համաշխարհային հանրությանն ակնհայտ դարձնեին, որ Արևմտյան Կասպիականում ձևավորված ռեժիմի բանսարկությունները ոչ այնքան հերթական բռնապետության արտացոլումն են, որքան Ադրբեջանի տարածքում մարդատյացության մթնոլորտի տարածմամբ ցեղասպան մեքենայի հիմքի ձևավորումը: Մենք իրավունք ունեինք ակնկալելու, որ անկախ նրանից, թե <Սաֆարովի երկիր> նախագծի իրական հզոր հեղինակների խորքային նպատակները որոնք են եղել (մեր տեղեկանքներում արդեն նշված է եղել դրանց՝ Իրանի և Ռուսաստանի, այլ ոչ՝ Հայաստանի դեմ օգտագործվելու ակնարկները), ստեղծված իրավիճակը միջազգային վերահսկողության չնչին իսկ թուլացման դեպքում այնքան հղի է նոր ցեղասպանության փորձի վտանգով, որ պատասխանատու ցանկացած հզոր ուժ պետք է անհապաղ հրաժարվի նման համակարգ ձևավորելուց կամ դրա ձևավորմանն աջակցելուց:
Սակայն տեղի է ունենում հակառակը՝ արևմտյան մի շարք քաղաքական-պետական գործիչների, վերլուծական, ինֆոմացիոն և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները, լի նորագույն պատմության կեղծ մեկնաբանություններով (հատկապես Խոջալուի իրադարձությունների շուրջ), միջազգային վավերականություն են ընձեռում Բաքվի ռեժիմի հայատյաց քաղաքականության ձևավորած տեսլականին, ամրացնում հատկապես երիտասարդության շրջանում արյունալի ռևանշի գաղափարն ու դրա իրագործման վճռականությունը:
Այս իրավիճակում հայությունն իր միակ արտաքին դաշնակից կարող է փնտրել աշխարհի ժողովուրդների, հասարակությունների և առանձին քաղաքական-պետական գործիչների շրջանակում: Բաքվում ցեղասպան մեքենա ստեղծելու քաղաքականություն վարող ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և մի շարք այլ, հիմնականում Եվրոպական երկրների քաղաքականության վերանայման բոլոր փորձերը (իրենց ուղղակիորեն դիմելով) ոչ միայն ապացուցեցին դրանց անարդյունավետությունը, այլև ուղղակի վտանգավորությունը:
Իր պատմության ընթացքում ցեղասպանություն վերապրած հրեա ժողովուրդը հազիվ թե հանդուրժի Իսրայելի կառավարող շրջանակների և աշխարհասփյուռ բազմաթիվ հրեական լոբբինգային կառույցների կողմից Արևմտյան Կասպիականում այլ ժողովուրդների զանգվածային սպանդի մեքենա ձևավորելուն ուղղված քայլերը քաղաքական, ռազմական, պատմական, ինֆորմացիոն, քարոզչական և այլ բնագավառներում: Հրեա ժողովրդի լռությունը մենք բացատրում ենք սոսկ անտեղյակությամբ և նրա տեղեկացումը համարում հայության և աշխարհի այլ ժողովուրդների առաջնային խնդիրը: Չէ՞ որ դատելով նշված կառույցների՝ Արևմտյան Կասպիականում իրականացվող քաղաքականությունից, երբ կատարելագործվում և հզորացվում է վերջին երկու տասնամյակում ցեղասպանության և ջարդերի բազմաթիվ փորձեր և գործողություններ իրականացրած, պատմական նման լուրջ ավանդույթ ունեցող մեքենան, կասկած է առաջանում, որ երևի թե նույն քայլերն են կատարվել նաև Պաղեստինի ժողովրդի նկատմամբ, իսկ այդ դեպքում արդեն Իսրայելի դեմ իրականացվող բռնության առանձին դեպքերի, սպառնալիքների և ահաբեկումների իրական հեղինակներն ու պատասխանատուները ոչ թե ջիհադիստ ծայրահեղականներն են, այլ նմանօրինակ քաղաքականություն վարող իսրայելական քաղաքական և լոբբինգ-շրջանակները:
Ցեղասպանությունների կանխարգելման Հայկական Կենտրոն
Թեման
թրքաթաթարական,
Իմալ էք ՞
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment