Զատիկը իմ համար մի քիչ ուրիշ արժեք ունի
Ես եկեղեցի չեմ գնում ..
ծոմ չեմ պահում ու մերձավորիս հանդեպ զատկի օրերին ավելի բարի չեմ քանց տարվա մնացած օրերի..
Ավանդական սոխով /կարմրից բացի.. մեկ մեկ ես էլ եմ նապոներ.. ծաղիկներ ու ուրիշ զատկի հետ կապ չունեցող զատկի ձվիկներ սարքում.. :օ)
Ես սիրում եմ զատկին նախապատրաստվելը .. էտ իրարանցումը .. հոգուս հարազատ մարդկանց հավաքվելը զատկի սեղանի շուրջ .. սիրում եմ մորս ''ջեյեզով փլավը'' ..ձու ներկելը.. ձու կոտրելու ավանդույթը (որը ոչ մի կապ չունի մեր հավատքի հետ..)
սիրում եմ մթնոլորտը .. մարդկանց հավատքը (զատկին ավելի բարի են ավելի ներողամիտ ու ինչ որ հրաշքների սպասումներով..)
No comments:
Post a Comment