Որոնում/search

9.3.13

Սիրիա..հայ համայնք .. մարտի 8


Ես ֆեմինիստ չեմ .. երբեք չեմ եղել ու չեմ ուզեցել
Ես սիրում եմ թույլ լինել .. ու Ադամի ցեղից իմ տարերվեմ ;)
Բայց, կամ '' ամեն հնարավոր խմբավորումների մեջ որտեղից հնարավորություն կա հայերին օգնելու..կամ մեր պահանջը տեղ հասցնելու..''
ամեն տարի մարտի 8ին մեր 43.000 քաղաքի  (Silkeborg) ֆեմինիստները հավաքվում են ու տոնում ''ջհուդական մարտի 8''..
ամեն տարի ինչ որ թեմա ընտրելով ու փորձելով օգնել.. կամ հասկանալ..
8.3.2013 - մեր հավաքի թեման Սիրիան էր..պատերազմը ..

շատ էմոցիոնալ էր արևելագետին լսելը..
նեռռռռվերս գնաց որ սկսեց իօգուտ ահաբեկիչների խոսալ (չեմ անվանել ու չեմ անվանի դրանց հեղափոխականներ..)
շատ բաներ պատմեց որ չգիտեի ու կնախընտրեի չիմանալ (ուզում եմ մեկ մեկ կարողանամ քնել գիշերները..)
թրքերի ու ալկաիդայի դերի մասին էլ ԱՀԱԳԻՆ խոսվեց.. կապվեց իրար .. վերջապես մեկը խոսաց ..


Սիրիայի Հայ համայնքի.. Կարեն Յեպպեի մասին տեղյակ էր մեր արևելագետը.. շատ պատմեց հայերի մասին..
իրական նկարը մատուցելով ..ցավոտ էլ բայց պետքական .. ամենակարևորը նշեց թե ինչու ու ինչից հետո են հայերը սկսել գաղտել Սիրիա..
բոլորից խնդրեց որ հավատանք..  որ ամեն ինչ լավ կլինի..

 նույնը լսել եմ Իրաքի հաշվով.. ուրիշ արևելագետից նույն տեղում մի քանի տարի առաջ.. մի խոսքով ''Էշ մի մեռի գարուն կցա..'' շարքից էր վերջաբանը.. 
մենակ ես չէի որ նկատեցի .. նմանացրեցի..
մեր արևելագետի ''հույս տալու փորձը''..

Կոֆեն ու խմորեղենների քանակը մի քիչ օգնեցին մեր ֆեմինիստներին մարսել ստացած ինֆոն..
վերջում ներքին կարգով դրամահավաք կազմակերպեցինք .. ''ով ինչքան կարա''.. գինին անվճար էր.. 
գինովցած ֆեմինիստ կանայք մարտի 8ին ավելի ակտիվ են.. դրամահավաքը հաջողվեց..
p.s. սիրում եմ երբ մեր մասին օտարն ա պատում .. երբ աչքերը փայլում ա.. շատ եմ սիրում շաաատ շաաաատ

No comments:

Post a Comment