'' էլի միտինգի ա..''մամաս խմորեղեն ա թխում .. բաղադրատոմսի մեջ մի մեծ գունդ հավատք ու հույս կա.. հավատում ա..
ժամանակ առ ժամանակ կոմպի մոտ հետևում մարդկանց ամբոխին.. սպասելով ինչ որ փոփոխության..
պապաս չտեսնելու ու չլստլու ա տալիս..բայց.. տեղյակ ա.. մեկ մեկ էլ չդիմանալով ինչ որ բան ա ասում քթի տակ..էլ չի հավատում..
ապերս նստած գործ ա ման գալիս.. ինքը տուն պետք ա պահի ու ժամանակ չունի քննարկումներին ու սպասումների.. խնդիրներն ա լուծում .. բայց, տեղյակ ա ամեն ինչից ..
մեր փիսոն մլավելով փորձում ա ուշադրություն գրավել..հասկանալով որ .. առիթից օգտվել կա.. մենք հիմա իրա ձայնը չենք ուզում լսել.. մի բան կտանք որ սուս մնա..
իսկ ես սփյուռքում նստած հետևում եմ.. քննադատում (չունենալով քննադատման ոչ մի իրավունք.. իրավունք ունեցողները մնացել են.. իսկ ես գնացել եմ..)
մեր ընտանիքը անդամներին համեմատում եմ Հայաստանի հետ.. մենք բոլորս փորձում ենք..
բայց ցավոք .. մենք դիտորդներ ենք..
վախենում են.. էլի բոլորս մի անգամ էլ կխաբվենք..
օնլայն միտինգ այստեղ http://www.azatutyun.am/media/videotube/16.html
No comments:
Post a Comment