Որոնում/search

10.9.12

Հայկական հետքը ..Հեդերսլևում (Դանիա)/ DAMs årsmøde i Haderslev 2012

Հեդերսլևը քաղաքը գերմանական սահմանին շատ մոտ յուրօրինակ քաղաք էր: Քաղաքում հետաքրքիր բարբառով էին խոսում .. դանիագերմանական ինչ որ խարնուրդ բարբառ ու իհարկե ինձ սև մազերիս պատճառով միանգամից նեմեցի ազգությունն էին վերագրում .. : )


Ես շատ եմ սիրում անծանոթ քաղաքներում մարդկանց հետ շփվել.. 

Հատկապես Հեդերսլևի նման քաղաքում, չես տարբերվում մասսաից .. բոլորն օտար են  :) 

Մի քիչ ման գալուց հետո գտա մեր հավաքի  հասցեն .. քաղաքի եկեղեցին 
Ես շուտ էի եկել քանի որ ըստ պայմանաորվածության ու սովորության, պիտի օգնեի սեղանների հարցում, մինչդեռ իրանք իրանց պատարակն կանեին :  
Բայց հենց եկեղեցու բակում մի քանի տեղից լսվեց դաներենով ''հայերն եկան''..
Մեզ արագ կարգով սալմաների գիրքերը տալով ու գրկախառնվելով տարան դեպի մեր տեղերը .. : ) 

1 ժամ տևեց պատարագը ..
Հիմա անցնեմ մարդկանց ու հետքին ..:) ` ԴԱՄին 
DAMը հիմնադրվել ա 1922ին.. Միսիոների մի խումբ որոնք փորձում էին հայերին հետ պահել ատեիզմական վարաքից:
Միսիոներ բառը գրելուց հետո պարտական եմ զգում ավելի կոնկրետանալ մի շատ կարևոր մանրունքի մեջ .. Իտարբերություն միսիոներական զավթող կազմակերպություններին ԴԱՄը երբևե չի փորձում մեզ հայերիս ՃԻՇՏ ՈՒՂՂԻ ցույց տալ .. կամ մի ուրիշ մեթոդով վերամշակել մեր կրոնը .. միակ նպատակը նյութական օգնությունն ու մոբիլիզացումն ա (բացատրությունը ընթացքում)
Տարին 1 անգամ ԴԱՄի անդամները հրավիրվում են հավաքի: Հավաքներն ամեն տարի տարբեր քաղաքներում են անցկացվում, սկզբում պատարագ իսկ հետո ընթրիք (արժողությունը` 50 դանիական կրոն, իսկ եթե ընտանիքով` 200 կրոն) :
Ընթացքում նորություններ ու տարվա արած գործի քննարկում, բյուջե.. 
ԴԱՄի աշխատանքներն չեն սահմանափակվում Հայաստանով. նաև օգնում են հայաշատ գաղութներին` Լիբանոնում.. Հունաստանում:
Աննա Կատրինը 7 տարի ապրում էր Երևանում, հիմա ընտանիքով հետ են եկել Դանիա.. սեղանների դեկորացիան մեր Աննաի շնորքն ա :)



Հիմնական անդամներն իրար գիտեն, բայց հաճախ նոր դեմքեր են մտնում ներս

ԴԱՄում բոլորին ուրախ են : )

Ցավոք հայեր համարիա չկան ԴԱՄի մեջ..

Հայերին միշտ են ուրախ տեսնելու.. շփվելու, հայի կարոտ են..
 Հաննան (անդամներից մեկը) ամեն ամառ Հայաստանից զարդերով ու խաչքարերով ա հետ գալիս.. Հատուկ մեր հավաքի համար:
Ընթրիքի ընթացքում բոլորն հնարավորություն ունեն ձեռք բերելու նվերներ Հայաստանից, գումարն ամբողջովին գնում ա բյուջե




 ԴԱՄն ունի մոտավորապես 1200 անդամ:

Մոտավորապես ` որովհետև անդամավճար չկա.. այսինքն, ամեն անդամ ինքն ա որոշում երբ ու ինչքան օգնի փողով ԴԱՄին

Անդամների տարիքը հիմնականում  50ից անց:

ՈՒնենք մեր թերթը.. անվճար ուղարկվում ա բոլոր ցանկացողներին:



Սարան ու Ինգան Լիբանոն էին գնացել.. Հայկական համայնքի մոտ:
Մեզ պատմում էին իրանց տեսածն..
Հայերի դժվար պայմանների ու հայերի նվիրվելու մասին
Ենքան էմոցիոնալ էր ամեն ինչ աղջիկների համար.. ժամանակի մեջ հազիվ էին տեղավորվում `ասելիք շատ կար.. ուզում էին ամեն ինչ մեզ փոխանցեին..
Մի քանի շաբաթում սովորել էին հայերեն բառեր:
Իսկ վերջում երբ Սարաի հետ էի խոսում խոստովանեց, որ շուտով էլի Լիբանոն պիտի գնա: Երջանիկ ժպիտով ասեց որ նոր տարին ուզում հայ համայքի հետ պիտի դիմավորի.. : ) Սերը դեպի հայությունը աչքերից թափվում էր

Սա մեր ղեկավարն էր Հոլգա Հոլդրուփը ` (Հոհա) ն
Հրաշք անձնավորություն
Առաջին անգամ Հայաստանում 1997ին էր եղել.. դրանից հետո շատ մարդկանց են տարել Հայաստան.. ծանոթացնելու` հայկական պատմության ու մշակույթի հետ..
ԴԱՄում ասում են Հոլգան Հայաստանի ամեն մի ծակ ու ծուկ գիտի .. :)
Հոլգան իր պաշտոնից դուրս եկավ, նկարներում Հոլգաին շնորհակալություն ասելն եմ նկարել:

ԴԱՄի նոր ղեկավարը Ռենեն Հոլգաի նման եկեղեցական է.. Պատարագի ժամանակ մի հետաքրքիր բան արեցին ..
Պատարագի տերտերն Հոլգան էր իսկ վերջի աղոթքն Ռենեն արեց.. : )

Ռենեն ներկայացավ ու պատմեց մեզ Հայաստանի ու իր մեջ եղած կապի մասին..

Ռենեն սիրահարվում է մի դանիացի աղջկան, որը մի քանի շաբաթ հետո մեկնում է Հայաստան.. ահագին ժամանակ նրանք շփվում են նամակներով ու հեռախոսով (դա մինչև ինտերնետի ու սկայպի իհայտ գալն էր ;) )
Աղջիկն Ռենեին պայման ա դնում  ´´եթե դու գաս Հայաստան, միասին հետ կգանք Դանիա, եթե չգաս ես մնում եմ´´ .. Ռենեն գնում ա Հայաստան.. : )
Պատմեց մեզ մի եկեղեցու մասին, Երևանի կենտրոնում ` ամենահինն ու ամենափոքրը.. առաջին անգամ երբ տեսելով եկեղեցին .. լավ հասկանալով, թե ինչի են շենքերով խեղտել  եկեղեցին .. հասկացել ա որ Հայաստանն իր օգնության կարիքն ունի..
Իր տպավորության մասին երկար պատմեց, չեմ ուզում դա գրեմ .. նույնն ես եմ զգացել տեսնելով եկեղեցին սեղմված ու պահված քարե շենքերի հետևում..
Հավատում եմ Ռենեն շատ լավ ղեկավար կլինին





Հրաշք են..


շարունակելի..

No comments:

Post a Comment