Որոնում/search

12.6.12

ինչ որ մի բան ինչ որ մի տեղ սխալ է..

Ավո .. 19 տարի..

ուզում եմ մի օր վերևից մեզ նայես ու ժպտաս.. հպարտ ժպտաս 

Հավատում եմ .. մի օր ազգովի կհասկանանք որ ..
'' ինչ որ մի բան ինչ որ մի տեղ սխալ է..''


Օտար երկրում ես ծնվել իմ
ընկեր,

Օտար արևն է գուրգուրել քեզի,

Արյան քո կանչը Արցախն է բերել,

Արցախի համար քո կյանքն ես տվել։



Ավո՛ջան , Ավո՜, հերոս աննման,

Արցախի Զորավար Մոնթե Մելքոնյան,

Ավո՛ ջան, Ավո՜ , հերոս իմ սիրած,

Հոգուդ երազը անկատար անմնաց:



Զենքի ընկերներ Մոսին ու Աբոն,

Դաշնակ Մերուժան, Անվեհեր Մավոն,

Մարտունին եղավ քաջերի տունը,

Քո ֆիդայինների արծվաբույնը։



Ավո՛ջան , Ավո՜, հերոս աննման,

Արցախի Զորավար Մոնթե Մելքոնյան,

Ավո՛ ջան, Ավո՜ , հերոս իմ սիրած,

Հոգուդ երազը անկատար անմնաց:



Ընկեր Հարոյան՝պարոն գնդապետ,

Երբ որ լսել ես Ավոն է սպանվել,

Տխուր ու տրտում դու շատ ես լացել,

Արյան վշտերից շատ ես տառապել,
Անդրանիկ փաշան կօգներ Գևորգին,
Ընկեր Հարոյանն էլ մեր քաջ Ավոին։



Ավո՛ջան , Ավո՜, հերոս աննման,

Արցախի Զորավար Մոնթե Մելքոնյան,

Ավո՛ ջան, Ավո՜ , հերոս իմ սիրած,

Հոգուդ երազը անկատար անմնաց:



Արցախի քաջերը ՝ Ֆիդայինները,

Քո գերեզմանին երդում են տվել,

Աղդամն ավերել ու հասնել Բարդա,

Մի խոսքով ՝ Արյանդ վրեժը լուծել։


No comments:

Post a Comment